Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ԲՀԿ-ն փետրվարի 10-ին նախագահ կընտրի, համագործակցող ուժերի միջև հուշագիր կստորագրվի

ԲՀԿ-ն փետրվարի 10-ին նախագահ կընտրի, համագործակցող ուժերի միջև հուշագիր կստորագրվի
07.02.2017 | 21:33

Փետրվարի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԲՀԿ 9-րդ հերթական համագումարը։ Օրակարգի առանցքային հարցը ԲՀԿ նախագահի ընտրությունն է։

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ասել է, որ այդ օրը համագործակցող ուժերի միջև հուշագիր կստորագրվի, որի հիման վրա էլ կստեղծվի «Ծառուկյան դաշինք»-ը։ Թե ստույգ քանի ուժի միջև է կնքվելու դաշինքը, առայժմ չի հստակեցվում։

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ